Գրքերը «վախենալու» բան չունեն, քանի որ այսպիսի պահապաններ են մեծանում

20161124_112017Նորություն չէ, որ գիրքը միշտ էլ կարևոր տեղ է գրավել սերունդների կրթության և դաստիարակության գործում: Երբ որ մենք կրթում ու դաստիարակում ենք մեր երեխաներին, օգնում որպեսզի նրանք ձևավորեն և ունենան իրենց սեփական արժեհամակարգը, այնտեղ պետք է անպայման լինի մի կետ, որը կվերաբերվի գրքին և ընթերցանությանը: Երեխան պետք է փոքր տարիքից հասկանա գրքի արժեքը, նրա կարևորություն: Պետք է տեսնի, իր շրջապատում մեծերն ինչպես են վերաբերվում գրքին, ինչպիսի արժեքավոր տեղեկություններ է տալիս նրանց գիրքը: Պետք է աշխատենք, որ գիրքը հետաքրքիր դարձնենք երեխաների համար, խրախուսենք ընթերցանությունը մի շարք հետաքրքիր մեթոդներով: Այդպիսի մի վառ օրինակ հիմա կներկայացնեմ ձեզ: Մեր գրադարանի ղեկավար՝ տիկին Մարիի խորհրդով որոշեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարավային դպրոցի հինգերորդ դասարանցիների հետ անցկացնել մի դասաժամ, որը նվիրված կլիներ գրքին: Պետք է ներկայացնեինք.

  • գիրքը
  • նրա կառուցվածքը
  • ճիշտ ընտրությունը
  • ինչպես կարդալ
  • ինչպես վերաբերվել
  • ում խորհրդով կարդալ

Լրացուցիչ նաև, ինչպես որոշել գրքի տեղը գրադարանում: Երբ որ սկսվեց դասաժամը, ներկայացվեց օրվա թեման, որի գլխավոր «հերոսը>> լինելու էր գիրքը: Միանգամից ինչպիսի՜ արձագանք, ինչպիսի՜ խելացի պատասխաններ, ինչպիսի՜ իմացություն գրքի մասին: Միմյանց էին խառնվել մեր ու երեխաների հույզերն ու ոգևորվածությունը, նրանց խելացի ու անկեղծ պատասխաննները իսկապես հուզիչ էին, ուղղակի չեմ կարող մի քանիսը մեջբերում չանել. <<Ամեն ինչ կարող են մեզանից խլել, բացի այն գիտելիքից, որ գիրքն է տալիս>>: <<Գիրքը մեր հավատարիմ ընկերն է>>: <<Գիրքը լեզու ունի: Նա խոսում է մեզ հետ>>: <<Եթե չլիներ գիրքը, մենք չէինք իմանա մեր պատմությունը>>: <<Մարդը հարուստ է գրքով, ոչ թե փողով կամ շքեղ ավտոմեքենայով>>…Էլ այսքանից հետո ինչ ասես, մի խոսքով հրաշք երեխաներ, ուժեղ և կիրթ սերունդ: Դեռ հինգերորդ դասարան են, արդեն այսպիսին են, բա որ մեծանա՜ն…Այնպես որ գրքերը <<վախենալու>> բան չունեն, քանի որ այսպիսի պահապաններ են մեծանում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s