Գրքի մշակում

Նախ ասեմ ինչ է իրենից ներկայացնում գրքի մշակումը. գիրքը գրադարան մտնելուց հետո անցնում է որոշակի մշակման  փուլ: Գրանցման մատյանում գրվում է գրքի հեղինակի անունը, վերնագիրը, հատորը, որտեղ է հրատարակվել, հրատարակության տարթիվը, ինչպես է ձեռք բերվել, այնուհետև գրքի տասնյոթերորդ էջում գրվում է գրքի ինվենտար համարը, դրվում է կնիքը: Նույնը կատարում ենք գրքի տիտղոսաթերթի վրա: Անոնսի միջոցով ծանոթանում ենք գրքի բովանդակությանը, որոշում՝ ո՞ր բաժնին է պատկանում, իսկ յուրաքանչյուր բաժին ունի իր ստանդարտ համարանիշը, որը վերցվել է Dewey-ի տասնորդական համակարգից, ըստ այդմ շիֆրավորում և տեղավորում ենք:20161126_122448

…Հերթական դասաժամը նվիրեցինք գրքի մշակմանը: Մեր գրադարանը այս անգամ ևս ձեռք էր բերել մի շարք նոր գրքեր, որոնց մշակումը հանձնարարվեց մեզ՝ ուսանողներիս: Պրոցեսը շատ հետաքրքիր էր: Բոլորս էլ ցուցաբերեցինք ակտիվ մասնակցություն և գերազանց կատարեցինք մեզ հանձնարարված գործը…

Գրքի մշակման հիմնական նպատակը կայանում է նրանում, որ թույլ չտանք գիրքը <<մեռնի>>, այսինքն եթե գիրքը չանցնի նշված պրոցեսը, չենք կարող այն գտնել գրադարաններում և հետևաբար եթե այն չգտնվի, չենք էլ ընթերցի, դուրս է գալիս որ այն կմոռացվի, այսինքն <<կմեռնի>>: Գրքի մշակման շնորհիվ է, որ կարողանում ենք հսկայական գրադարաններում, որտեղ հարյուր հազարավոր գրքեր կան, որոշել գրքի տեղը և հանձնել այն ընթերցողին, մի խոսքով  հասցեավորում ենք գրքի <<բնակության վայրը>> գրքերի հսկայական աշխարհում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s