Մի քանի ժամ Ամերիկյան համալսարանում…

dscn0213

«Գրադարանային գործ» քոլեջի ուսանողներով խմբի ղեկավար՝ Տիկին Մարիի ուղեկցությամբ այցելեցինք Ամերիկյան համալսարանում գտնվող թվանշանային և  «Փափազյան» գրադարաններ : Սկզբից եղանք թվանշանային գրադարանում, որի ղեկավար՝Հովհաննես Կիզոգյանը հնարավորինս մատչելի ձևով բացատրեց, թե ինչպես է կատարվում գրքերի թվայնացումը և ինչ նպատակով է այն արվում: 20161219_113217thumbnail_dscn0161

Թվանշանային գրադարանը ՝անսահմանափակ գրքերի, նյութերի ամբողջություն է, որոնք պահպանվում ու հետագայում տեղադրվում են ցանցի սերվերներում և որոնք ապահովում են հանրության կրթական, գիտական, մշակութային, հանրային բնույթի գործունեությունը: Խոսվեց նաև  Alef ծրագրի մասին,որի միջոցով տեղեկանում ենք,թե որ գրադարանում ինչ գիրք կա, կամ տվյալ գիրքը որ գրադարանում է գտնվում: Մի խոսքով  ստացանք մեզ համար բարդ և միաժամանակ հետաքրքիր տեղեկություններ: Եղանք նաև «Փափազյան» գրադարանում, որը այլ կերպ կարելի էր անվանել «Կանաչ »գրադարան,քանի որ այնտեղ գերիշխում էր կանաչ գույնը:Բավականին գեղեցիկ, նորաձև  և հաճելի վայր էր ընթերցողների և աշխատակիցների համար:

dscn0185Հագեցած էր ամերիկյան գրականությամբ: Ուսանողները հանգիստ կարող էին օգտվել և գրքային և էլեկտրոնային տարբերակներից: Ընթերցասրահներն անչափ տպավորիչ էին, ոգեշնչող…Կային հատուկ ընթերցասրահներ խմբերով և անհատական ընթերցանության համար: Կահավորված էին, գեղեցիկ, հաճելի կանաչ կահույքով և ժամանակակից տեխնիկայով:dscn0183 Տպավորությունն այնպիսին էր որ այս գրադարանում ոչինչ չէին խնայել ընթերցանությունն էլ ավելի հաճելի ու ցանկալի դարձնելու համար: Այստեղ ամեն բան խթանում էր ընթերցանությանը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s