Երբ ընթերցելով գիրքը հասա այս տողերին,նորից ու նորից հոգիս լցվեց ուրախությամբ և շնորհակալությամբ,որ ես հայ եմ և խոսում եմ հայերեն…
«Չեմ հավատում, թե մեկ ուրիշ լեզու կարող է այդքան մաքուր, մտերմիկ, ու վեհապանծ լինել, որքան մեր լեզուն: Հայերենը մի լեզու է, որտեղ կեղծությունը անհնարին է: Իրականում այս լեզուն զարգանում է բացառապես իր ժողովրդին մի ընտանիքում պահելու համար: Եթե լինեին ժամանակակից սրբեր՝ նրանց տառերը հայերեն կլինեին, եթե աշխարհն իր համար նոր Աստվածաշունչ գրելու լիներ՝ հայերեն կգրեր:Մյուս լեզուները գիտության կամ առաջընթացի համար են,բայց հայերենը ստեղծվել է մարդկային հարաբերությունների ընդլայնման ու կատարելագործման,նաև մարդկային ոգին ազնվացնելու համար »:Վ.Սարոյան