ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

ԵԹԵ  լինենք իրազեկված կկարողանանք պաշտպանել մեր իրավունքը,միաժամանակ հարգելով դիմացինի իրավունքը:

Եթե ուժը միանա արդարության հետ, հապա ի՞նչը կարող է լինել ավելի հզոր այդ միությունից։

Картинки по запросу հեղինակային իրավունք

Հոդված 38. Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար եւ փոխանցումը

1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի եւ արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:

3. Հեղինակի ժառանգներն իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի եւ արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:

Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս եւ հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:

5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական  անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի:

Հոդված 68. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը

1. Ցանկացած անձ,  որը գիտակցաբար՝

ա)  առանց թույլտվության վերացնում կամ փոխում է հեղինակային իրավունքի  եւ հարակից իրավունքների  կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկատվությունը,

բ) տարածում է, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ մատչելի է դարձնում սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, որի վրա իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը վերացվել  կամ փոփոխվել է առանց թույլտվության,

գ) գիտակցում է կամ բավականաչափ հիմքեր ունի գիտակցելու, որ այդպիսի գործողություններով նա դրդում, հնարավորություն է տալիս, նպաստում է հեղինակային իրավունքի կամ հարակից  իրավունքների որեւէ խախտման կամ թաքցնում է դա՝

ենթարկվում է  հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների  խախտման համար  նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության:

2. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն է համարվում իրավատերերի կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատերերին կամ   ստեղծագործության կամ հարակից իրավունքների  օբյեկտի օգտագործման  պայմանների եւ ժամկետների մասին տեղեկատվությունը  եւ այդպիսի տեղեկատվություն պարունակող կամ ներկայացնող համապատասխան  թվերը կամ  կոդերը, որոնք նշված են  ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օրինակի վրա կամ ի հայտ են գալիս ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների  օբյեկտը հանրությանը հաղորդելիս:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s