Մարտի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակաբաշխությունը ի պատիվ միջազգայնագետ, հրապարակախոս, փիլիսոփա՝ Տիգրան Հայրապետյանի: Մարմարյա սրահում կազմակերպված հետաքրքիր միջոցառման վերջում տիար Բլեյանը հայտարարեց մրցանակակիրների անունը նշելով, որ շատ դժվար էր ընտրել ավելի քան երկու հազար սաներից՝ հաղթողներ: Արդյունքում ընտրվեց Անի Սարգսյանը ՝ T V մեդիայում կատարած իր հրաշալի աշխատանքների համար: Արամ Պետրոսյանը՝ պատանեկան ամսագրում հետաքրքիր հրապարակումներ կատարելու համար: Եվ որդիս՝ Նորայր Ասատրյանը՝ գրադարանի նոր կայքի, նոր միջավայրի ստեղծմանը մասնակցելու, պատանեկան ամսագրերում հրապարակումներ կատարելու համար:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել կրթահամալիրի ողջ անձնակազմին այս հետաքրքիր աշխարհը ստեղծելու համար, որտեղ տաղանդները ոչ թե սպանում ու ոչնչացնում են, այլ հայտնաբերում և գնահատում, որտեղ ձևավորվում են ազատ, անկախ, ուժեղ անհատներ…
Տիգրան Հայրապետյան ամենամյա մրցանակ 2017
Реклама