Ներածություն
1.Մատենագիտության ծագումն ու նշանակությունը
2. Մատենագիտությունը գրադարանավարի աշխատանքում
Մատենագիտություն նշանակում է «մատյանների գիտություն»: Կազմված է մատենագետ բառից: Ըստ Հայկազյան բառարանի՝ նշանակում է «գիտակ և հմուտ մատենից»: Մատենագետ բառը օգտագործվել է դեռևս V դարում՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ: Հայ իրականության մեջ մատենագիտությունն իբրև գիտական տերմին գործածական է դարձել սկսած XIX դարի առաջին կեսից՝ վենետիկյան Մխիթարյանների կողմից: Այն թարգմանությունն է հունարեն բիբլիոգրաֆիա բառից: Մատենաիտությունը ամբողջությունն է այն գիտելիքների, որոնք վերաբերվում են գրավոր աղբյուրներին և ուսումնասիրություններին, վերաբերում են գրքերին՝ ըստ բովանդակության: Մատենագիտությունը գրականության գիտական ուսումնասիրության գիտական կազմակերպումն է որոշակի մեթոդով՝ գիտության զանազան բնագավառների կամ որևէ բնագավառի վերաբերյալ: Մատենագիտությունը գիտության մի յուրահատուկ բնագավառ է որի խնդիրն է ցույց տալ գիտությունների, դպրության և արվեստների զարգացման անցյալը, պատկերել ներկա վիճակը:
Մատենագիտական աշխատանքի հիմնական բաղադրիչներն են՝
Միջնադարում ստեղծված մատենագիտական ժառանգություն
Ձեռագրական հավաքածուների մատենագիտական նկարագրություն
Գիտական մատենագիտություն
Հայ մատենագիտության շնորհիվ V-XVIII դարերից մեզ է ավանդվել պատմական, աշխարհագրական, փիլիսոփայական, բառարանագիտություն, բժշկություն, իրավաբանական գրականություն, առակագրություն, և այլ բնագավառների հարուստ գանձարան: Մատենագիտության շնորհիվ այսօր պատկերացում ենք կազմում միջնադարյան հայ երկերի և կատարված թարգմանությունների մասին:
Հայոց գրերի գյուտից (405թ.) հետո գրագիտության տարածմանը զուգընթաց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների և հետևորդների ջանքերով կատարվել են թարգմանություններ ստեղծվել են ինքնուրյուն գործեր, սկզբնավորվել է ազգային մատենագիտությունը , որը ծառայել է ազգի ինքնության պահպանմանը և քրիստոնեության ամրապնդմանը: Մատենագիտության աշխատանքը կատարում էին պատմիչները փիլիսոփաները և բժիշկները:
Այժմ մատենագետը հատուկ մասնագիտություն է: Մատենագետը՝ գրքի պատմության գրադարանային և գրահրատարակչական գործի աղբյուրագիտության մասնագետ է, լայն առումով գրքագետ: Մտենագիտությունը կարևոր դեր ունի գրադարանային գործում:
Գրադարանավարի համար շատ կարևոր է մատենագիտության օգտագործումը, գրքային ֆոնդերի նպատակասլաց և պլանային համալրման, ինչպես նաև ֆոնդերի կազմակերպման ընթացքում:
Մատենագիտությունը սերտորեն առնչվում է գիտական, հետազոտական աշխատանքի հետ՝ նպաստելով գրադարանում պահպանվող ազգային հարստությունը հանրությանը մատուցելու կարևորագույն գործին: Օրինակ Ազգային գրադարանի մատենագիտական բաժնի կառուցվածքում առանձնացված է երեք ենթաբաժին:
- Հայագիտական և երկրագիտական քարտարանների տեղեկատվությանենթաբաժին
2.Հայ գրքի մատենագիտության և սփյուռքահայ մամուլի
3.Գրադարանագիտության և տեղակատու մատենագիտության ենթաբաժին
Հայագիտական և երկրագիտական քարտարանների տեղեկատվության ենթաբաժնում մշակվում և քարտագրվում են Հայաստանի, նրա մարզերի, հայ ժողովրդի, սփյուռքահայ գաղթօջախների մասին պարբերական մամուլում և ժողովածուներում տպագրված հոդվածները: Ենթաբաժնում է գտնվում նաև անհատական քարտարանը, որը պարունակում է հայ մշակույթի նշանավոր գործիչների` պարբերական մամուլում տպագրված ստեղծագործությունները, թարգմանությունները, հարցազրույցները: Հայ գրքի մատենագիտության և սփյուռքահայ մամուլի ենթաբաժնում կազմվել և հրատարակվել են «Հայ գիրքը» մատենագիտության 5 հատորները, որոնք պարունակում են հայերեն տպագիր առաջին գրքերից մինչև 1930 թ. հրատարակված գրքերի, նրանց բովանդակության, տպագրության և ներկայում գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական վիճակի մասին արժեքավոր տեղեկատվություն:Այս ենթաբաժնում մշակվում են նաև սփյուռքահայ հայալեզու և այլալեզու մամուլի ու ժողովածուների հայագիտական հոդվածները:
Կատարող՝ Գայանե Վարդանյան
Ղեկավար՝ Մարի Գաբանյան