Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը:

Նոյեմբերի 11-ին  Երևանի  պետական  կամերային  թատրոնում  տեղի  ունեցավ  հայերեն  թարգմանությամբ «Մանյունյա» գրքի  շնորհանդեսը ՝ հեղինակի  մասնակցությանբ : загруженноеԴահլիճը լեփ-լեցուն էր,  ներկաները  խոսում էին այսպիսի միջոցառումների կարևորության մասին,ինչը հնարավորություն   կտա  ճանաչել Ժամանակակից  գրողներին,ծանոթանալ նրանց ստեղծագործություններին , որի արդյունքում կխթանվի նաև ընթերցանությունը, նպաստելով՝  կիրթ, ճաշակով, զարգացած  հասարակության մշտական ձևավորմանն ու  պահպանմանը:Հեղինակը  մասնակիցներին ներկայացրեց գիրքը:

«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում

ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:

Սոցցացերում ծնված առաջին վիպակը գրավեց «Աստրել» հրատարակչության ուշադրությունը, որն էլ կարճ ժամանակ անց հրատարակեց «Մանյունյա» ինքնակենսագրական վեպը: Քանի որ գրքի վաճառքը գերազանցեց հրատարակիչների բոլոր սպասելիքները, շուտով հայկական փոքրիկ գյուղաքաղաքում ապրող աղջիկների պատմությունն ունեցավ իր շարունակությունը: 2 տարվա ընթացքում գրքի 200 հազարից ավելի օրինակ է վաճառվել:

Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է այլ լեզուներով, ինչպես ասում է վիպակի գործող անձանցից Տան՝ համադամ կերակուրը վերջում են մատուցում:

Թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, ով նույնպես Բերդից է: Մայրենի լեզվով թարգմանության մասին հեղինակն ասում է. «Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի………..

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s