Հարիսայի տոն՝ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում

 

Նոյեմբերի-18-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ  հարիսայի օրհնություն, որից հետո՝ համայնքային ցնծություն  եկեղեցու բակում: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը  կատարեց  հոգևոր  և  ծիսական  երգեր,ներկայացվեցին գեղեցիկ ծիսական պարեր,  այնուհետև   բոլորս  գնացինք  արդեն  «Սեբաստացիների» համար  ավանդություն  դարցած  հարիսայի տոնը  նշելու:

  Կրթահամալիրի   մարմարյա սրահում շարունակվեց ծիսական  երգն ու պարը, որից  հետո  գրադարանում  բոլորս հավաքվեցինք  տոնական  հարդարված   սեղանի շուրջ  և  վայելեցինք  տիկին  Մարիի  ձեռքերով  եփած  շատ  համեղ  հարիսան:

Ընթացքում նա  ներկայացրեց   բոլորին՝ հին  ու  նոր  ընկերներին, կիսվեց  հետաքրքիր  հիշողություններով ,  Տիկին Վանուհին  տվեց հագեցած  տեղեկեւթյուններ՝  հարիսայի ծեսի  վերաբերյալ, կապված« Մուսա  լեռան  40 օրը »  հերոսամարտի հետ  ,մեներգեց   «ԽԻՈ-ԽԱՆԵ (ՏՆԵՆ ԻԼԱՐ)»  ծիսական  երգը, իսկ կրկներգը  երգում էինք  բոլորս: Ամեն ինչ  շատ  հուզիչ էր, հետաքրքիր  ու ավանդական...    

Մուսա լեռան հարիսան

 

Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար և հարում՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»: Վերջին շրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարիսան ճանաչեց որպես թուրքական ազգային կերակուր:    

 

 Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s