Գրադարանային ֆոնդ

Գրադարանային ֆոնդը պետք է համապատասխանի կրթակարգին, մատչելի լինի սովորողներին:Սովորողները պետք է կարողանան գրադարանում գտնել բազմազան ռեսուրսներ տարբեր լեզուներով, որպեսզի զարգացնեն ընթերցանության հմտությունները և օգտագործեն դասերի ժամանակ:


Գրադարանավարը պետք է գրադարանի կառավարման համակարգի միջոցով կապի  ռեսուրսները  ուսումնական և կրթական  ծրագրերին:
Գրադարանի ռեսուրսները պետք է ընդգրկեն բազմազան տեղեկատվական միջոցներ, ներառյալ.
• գրքերը` գեղարվեստական և ոչ գեղարվեստական,
• քարտեզները,
• պատկերները (լուսանկարներ և այլն),
• պատմական կարևորություն ունեցող թերթերից վերարտադրված տեքստերն ու հոդվածները,
• Web կայքերը,
• համակարգչային ծրագրերը,
• առարկաների վերաբերյալ կարևոր հոդվածները մամուլից,
• հոդվածները ժողովածուներից,
• տեղեկատուները,
• հանրագիտարանները /այնուամենայնիվ, հիշեʼք, որ համացանցում կան
• բազմաթիվ հանրագիտարաններ, և մտածեʼք, արդյո՞ք ձեզ անհրաժեշտ է նաև տպագիր տարբերակը/
• DVD սկավառակները,
• CD սկավառակները,
• տեղերում ուսուցիչների, սովորողների կամ այլ անձանց կողմից ստեղծված նյութեր:Եթե գրադարանը բավարար տարածք ունի, այն պետք է հնարավորություն ընձեռի ուսուցիչներին այնտեղ բերել սովորողներին ամբողջ դասարանով` ուսումնասիրություններ կատարելու և նրանց տեղեկատվական հմտություններն ու ինքնուրույն հետազոտման ունակությունները քաջալերելու համար:
Խորհուրդ է տրվում կիրառել գրանցման համակարգ՝ նույն դասաժամին երկու դասարանի միաժամանակյա այցելությունը բացառելու համար, որպեսզի տարածք մնա այլ օգտվողներին՝ ազատ ժամանակ ունեցողներին կամ դասերից ազատված աշակերտներին:Գրադարանը պետք է օգտագործվի դասերի ընթացքում՝ համագործակցային և ինքնուրույն ուսումնառության ու տեղեկատվության որոնման համար:Սովորողների խմբերը կարող են աշխատել միասին՝ կատարելով համատեղ ուսումնասիրություն, երբ յուրաքանչյուր սովորող կատարում է աշխատանքի իր մասը, և բոլորը մասնակցում են դրա ներկայացմանը:
Նրանք պետք է սովորեն կատարել տարբեր լրատվամիջոցներից տեղեկատվության ինքնուրույն ուսումնասիրություն, հղումներ անել, ինչպես նաև ծանոթանան գնահատման
մեթոդներին, որպեսզի պատրաստ լինեն կյանքին դպրոցից հետո` աշխատանքի վայրում կամ բարձրագույն  կրթության ոլորտում:Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան շատ են սովորողները կարդում, այնքան ավելի շատ են նրանք սովորում և հիշում:Այն դպրոցներում, որտեղ սովորողներն ավելի հաճախ են այցելում գրադարան, նրանց առաջադիմությունը 7-13% -ով ավել:Սովորողները սովորում են միմյանցից և ստեղծում են ուսման հաճելի միջավայր:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s