«Ամանորյա հրաշք»

загруженное (2)Դեկտեմբերի 14-ին Ավագ դպրոցի տոնական զարդարված ընթերցասրահում,ամանորյա երաժշտության ներքո ՝անցկացրեցինք «Ամանորյա հրաշք» նախագիծը: Մասնակիցները 11-րդ դասարանի սովորողներն էին:Ներկա էր նաև ընկեր Վանուհին,ով սիրով իր դասաժամը տրամադրեց՝ նախագիծը իրականացնելու համար: Մի կարճ ժամանակով մեզ միացավ նաև՝ընկեր Նոնան:Նախագիծը ներառում էր հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է հրաշքը ձեզ համար:
  • Ի՞նչ տեղի ունենա,որ այն  անվանեք հրաշք:
  • Արդյո՞ք հրաշք չեն բնության երևույթները:
  • Հետաքրքիր չի՞ դարձնում արդյոք մեր կյանքը՝ հրաշքի սպասումը:
  • 21-րդ դար, հրաշք է գործում ՝սերը՞,թե՞ հրաշք է գործում տեխնոլոգիան:

Հետո ընթացքում լիքը նոր հարցեր ծնվեցին:Մասնակցում էին համարյա բոլորը:Բոլորը ունեին խոսք ՝հրաշքի մասին,յուրաքանչյուրը նկարագրում էր իր հրաշքը…Յուրաքանչյուր հարցից հետո հնչում էին բազմաթիվ պատասխաններ,մեկը հերքում էր հրաշքի գոյությունը,մյուսը՝պնդում հակառակը: Իրենց տեսանկյունը հայտնեցին նաև ՝ընկեր Վանուհին և ընկեր Նոնան,պարզվեց,որ ընկեր Վանուհին ընդհանրապես չի հավատում հրաշքների, իսկ ընկեր Նոնայի համար բնության մեջ կատարվող յուրաքանչյուր երևույթ հրաշք է…Ժամանակը սպառվել էր,իսկ քննարկումը դեռ շարունակվում էր…Այն ինչ կատարվեց 45-րոպեում, իմ երազանքի իրականացումն էր,ունենալ այսպիսի հնարավորություն շփվելու նոր սերնդի ներկայացուցիչների հետ,ծանոթանալ նրանց մտածելակերպին ,ուսումնասիրել նրանց ներաշխարհը :Մի գուցե 45 րոպեն  քիչ էր այս ամենը հասկանալու համար,բայց ինձ համար դա  մեծ հնարավորություն էր,ինչը ես բաց չթողեցի…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s