Ի՞ նչ է հրաշքը…

-Ի՞նչ է հրաշքը: Հնչեց առաջին հարցը:

IMG_3461.JPG

-Հրաշքը՝ես եմ,հնչեց միանգամից պատասխանը: 

-Հրաշքը՝ մենք ենք.մեր սրիելիներն են:

-Հրաշքը՝ բնությունն է :

-Այն, որ առողջ ենք ծնվել՝դա արդեն ՝հրաշք է :

-Հրաշք է ,երբ որ բարիք ես գործում,այդ ուժը բարձրանում է տիեզերք, հետո հրաշքի տեսքով վերադառնում է քեզ

-Հրաշք չկա,հնչեց մի նոր տեսանկյուն,-բոլոր երևույթները ունեն գիտական բացատրություն և այն մարդիկ, ովքեր չեն կարողանում դրանց բացատրություն տալ,անունը դնում են՝հրաշք:

-Բայց արդյունքում ,բոլոր գիտնականներն էլ վերջում գալիս են այն համոզման,որ կան բաներ,որ չեն  կարողանում բացատրել և հենց դա էլ խոսում է հրաշքի գոյության մասին:

-Եթե, երևույթները բացատրենք գիտականորեն,այն կդադարի հրաշք լինելուց,իսկ եթե վերլուծենք զգայական, էմոցիոնալ առումով,այն կդառնա ՝հրաշք:

-Դուրս է գալիս ,որ մարդիկ բաժանվում են 2 խմբի,մարդիկ,որոնց կյանքը լցված է հրաշքով և մարդիկ, որոնց կյանքը լցված չէ հրաշքով:

-Լավ,21-րդ դար,հրաշք է գործում ՍԵՐԸ՞ , թե՞ հրաշք է գործում տեխնոլոգիան:

-Հրաշք է գործում տեխնոլոգիան,այն հեշտացնում և հետաքրքիր է դարձնում մեր կյանքը…

-Տեխնոլոգիան խլում է ինձանից իմ ժամանակը,սահմանափակում՝ կենդանի շփման հնարավորությունը…

-Է,դու էլ մի օգտվիր ոչ հեռախոսից,ոչ էլ համակարգչից:

-Չեմ կարող,դա այս դարի պահանջն է,բացի դա էլ, ես արդեն ընտելացել եմ դրան…

-Տեխնոլոգիայի այսքան արագ թափով զարգացումը վտանգի տակ է դնում մարդ տեսակի գոյությունը…

-Այդ տեխնոլոգիան ստեղծում է մարդը և դա նա անում է իր գործը ՍԻՐԵԼՈՒ արդյունքում,դուրս է գալիս, որ հրաշքներ գործում է՝ ՍԵՐԸ…

-Եվ կյանքը դրանով էլ հետաքրքիր է ,որ լցված է սիրով,իսկ սերը՝ իսկական հրաշքներ  է գործում…

 Հիմնականում այսպես մեկնաբանեցին հրաշքը՝11-րդ դասարանի սովորողները…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s