Գրացուցակ

Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Գրադարանում հասանելի ռեսուրսները պետք է ընդգրկվեն գրացուցակում`գրադարաններում ընդունված ձևով: Այդ համակարգը կոչվում է  Համընդհանուր տասնորդական դասակարգում,ինչը  հնարավորություն է տալիս համախմբել ռեսուրսները պահարաններում ըստ բաժինների:

 Յուրաքանչյուր բաժին ունի իր համարը, որը համընդհանուր է ամենուրեք, օրինակ` գենետիկայի համարը 575 է ցանկացած գրադարանում: Երբեմն հիմնական համարին հաջորդում են թվեր, որոնք տարանջատում են բաժինները, օրինակ Մաթեմատիկական տրամաբանություն` 510.6 16 :
Սկզբնական փուլում, երբ ռեսուրսները քիչ են, երկրորդային թվերը պարտադիր չեն, բայց ռեսուրսների թվի մեծացման հետ դրանց կիրառելիությունը կդառնա անհրաժեշտություն:
Այս համակարգը թույլ է տալիս օգտվողներին գտնել իրենց անհրաժեշտ ռեսուրսները: Դպրոցի գրադարանի հիմնական գործառույթներից է սովորեցնել աշակերտներին լինել ինքնուրույն և սովորել ողջ կյանքի ընթացքում :
Համարը և տառերը պետք է տպվեն կպչող թղթի վրա` գրքի կողային մասի ներքևում, այնպես որ բոլոր պիտակները լինեն հավասար դիրքում, և մեր աչքերը նույն բարձրությամբ տեսնեն դրանք գրադարակի վրա :
Գրադարանավարը պետք է մշակի քաղաքականություն`որտեղ փակցնել պիտակները, ինչ տառատեսակ օգտագործել, ինչ չափի տառեր, որն է յուրաքանչյուր ռեսուրսի կոդը: Այսպիսով, բոլոր օգտվողները, այդ թվում գրադարանի սպասարկող անձնակազմը, տեղյակ կլինեն բոլոր ռեսուրսների մասին, իսկ պահարանները կլինեն կանոնավոր, մաքուր և արդյունավետ դասավորված:
Գրադարանի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս.

• գրադարանավարին որոշել ռեսուրսից օգտվելու հնարավոր ձևերն ու ժամկետները,
• դիտել դպրոցի տեղեկատվական կառավարման համակարգում առկա տեղեկությունները օգտվողների մասին,
• տրամադրել և հետ վերցնել ռեսուրսները` կիրառելով հատուկ համարներ ու կոդեր,
• տպել կոդեր օգտվողների և ռեսուրսների համար,
• տպել կամ էլեկտրոնային փոստով ուղարկել հիշեցումներ,
• տպել գրացուցակները,
• տպել վիճակագրական տվյալներ սպասարկման և ռեսուրսների վերաբերյալ,
• գույքագրել գրադարանային ֆոնդը:
Ռեսուրսների ցուցակագրումը գրադարանի կառավարման համակարգում
Գրադարանի կառավարման համակարգի տվյալները պետք է առնվազն ներառեն.
• անվանում,
• հեղինակ,
• հրատարակիչ,
• հրատարակման ամսաթիվ,
• նշումներ,
• հուշող բառեր,
• առարկաներ,
• դասակարգում (UDC),
• ISBN,
• ծավալ
• ռեսուրսի տեսակը` օրինակ թղթային,
• գրքի ձևով,
• թվային ռեսուրս ` գունավոր կամ սև/սպիտակ
• մանրաչափ պատկերներ
• և ցանկացած այլ տեղեկություն, որն անհրաժեշտ է որոնողին, այդպիսով տվյալ ռեսուրսն առավելագույնս կօգտագործվի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s