Դիվեյի Տասնորդական Համակարգ

Հայաստանի համալսարանները կիրառում են համընդհանուր
տասնորդական համակարգը /ՀՏՀ/, որը հիմնված է Դիվեյի տասնորդական համակարգի վրա: Սկզբունքներն ու կատեգորիաները շատ նման են միմյանց:
Սովորողների կողմից անհրաժեշտ նյութի ինքնուրույն որոնման համար պետք է առկա լինի հեշտ համակարգ: Լավագույն տարբերակն է, երբ դպրոցն ու համալսարանները օգտագործում են նույն համակարգերը, որպեսզի աշակերտները սովորեն դրա կիրառման ձևը մեկ անգամ և այն դառնա հմտություն հետագա ողջ կյանքի համար:

ՀՏՀ-ն բաժանված է 10 կատեգորիաների: Յուրաքանչյուր կատեգորիային տրվում է 000-ից մինչև 1000 թիվը և այդ 10 թվերի ներքո յուրաքանչյուր կատեգորիա ունի իր ավելի հստակ դասակարգումը: Ռեսուրսները դասավորված են ըստ
ժանրերի, ապա` ըստ հեղինակի ազգանվան առաջին երեք տառերի:
Թվերի և տառերի այդ համակցությունը տպվում է կպչող թերթիկի վրա և փակցվում գրքի կողին ներքևում:
Գրացուցակի համարի և տառերի համակցությունը պետք է նաև հուշի սովորողին, թե որտեղ է գտնվում տվյալ ռեսուրսը:
Գրադարանի պատի վրա տեղադրված քարտեզը ցուցադրում է սովորողին դրա տեղը գրադարանում և շարքի պահարանում:
Չպետք է  տեղադրեք միևնույն ռեսուրսի օրինակները տարբեր տեղերում: Կայացնենք որոշում, որից հետո օգտագործենք համապատասխան բանալի-բառեր ռեսուրսի հեշտ տեղավորման համար: Բանալի-բառերի նշումը գրացուցակի գրառումներում չափազանց կարևոր է ռեսուրսը գտնելու համար:
Սովորողները պետք է որոնեն ու գտնեն անհրաժեշտ ռեսուրսը`նման ճանապարհով նրանք դա հեշտ կկատարեն:
ՀՏՀ կատեգորիաների համարները
0 Ընդհանուր
1 Փիլիսոփայություն, հոգեբանություն
2 Կրոն, աստվածաբանություն
3 Սոցիալական գիտություններ
4 Չի կիրառվում
5 Բնագիտություն
6 Տեխնոլոգիաներ
7 Արվեստ
8 Լեզուներ, գրականություն, լեզվաբանություն
9 Աշխարհագրություն, կենսաբանություն, պատմություն
Սրանք նաև տեսանելի են, երբ ռեսուրսը որոնվում է OPAC-ում և այդպես այն հեշտ կգտնվի:
Գրադարանի քարտեզը կարող է առկա լինել նաև OPAC-ում կամ պատի վրա: Գրքերի ստելլաժները պետք է հստակ դասավորվեն ըստ ՀՏՀ-ի և այբբենական կարգով` շարքի երկայնքով, անցնելով ներքևի հաջորդ շարքին:
Գրադարանի դասավորությունը պլանավորելիս շատ կարևոր է որոշել, թե որտեղ է սկսվում 000 և որտեղ է ավարտվում յուրաքանչյուր բաժինը:
ՉՊԵՏՔ Է  մասնատենք կարևոր բաժինը տպիչով կամ սպասարկման սեղանով: Դասավորությունը պետք է լինի տրամաբանական և ոչ բարդ:
Գեղարվեստական գրականությունը պետք է տեղադրված լինի ըստ հեղինակների` այբբենական կարգով:
Պետք է տեղադրենք բազմաթիվ ցուցանակներ գեղարվեստական գրքերի բաժնում, ինչը հեշտ կլինի անել սկզբում, սակայն հաշվի առեք նաև հետագա պլանավորումը:
«Նոր գիրք» կամ «Շաբաթվա գիրք» հատվածները միշտ օգտակար են շտապող այցելուների համար :
Գեղարվեստական գրքերը սովորաբար գտնվում են ստելլաժների վրա` հեղինակի ազգանվան առաջին տառերին համապատասխան :
Երբ առկա է մասնագիտական ռեսուրսի առանձին ոլորտ, ապա այն պետք է համապատասխանաբար նշվի կպչող թերթիկում գրքի կողի վրա, օրինակ` Հանրագիտարաններ կամ Գիտահանրամատչելի գրականություն:
Գրադարանի քարտեզը պետք է հստակ ցույց տա յուրաքանչյուր բաժնի տեղը:
Ռեսուրսի տեղադրումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.
Դասակարգում և ցուցակագրում, Համապատասխանեցում շտրիխ-կոդի կամ համարի, որպեսզի յուրաքանչյուր օրինակ ունենա իր
առանձին համարը,
o պիտակի սոսնձում,
o գրքի կազմում այն պահպանելու համար,
o գրքի ընթերցողական թերթիկ, որի վրա կնիքով նշվում է վերադարձման օրը, կամ դասագրքի ընթերղոցական թերթիկ, որտեղ նշվում են օգտագործողի անունն ու գրքի վիճակը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s