Ժողովրդական խաղիկներ

7402667

Ժողովրդական խաղիկները՝դրանք իբրև առանձին երգատեսակ հիմնականում սիրերգեր են՝ հորինված գեղջուկ պատանիների ու աղջիկների կողմից․ արտահայտում են նրանց սիրային պարզ զգացումները, զեղումները, ապրումները։

∗∗∗
Կանաչ արտը հաց տարա,
Յարիս տեսա ետ դառա.
Խնձոր տըվավ ես չառա,
Էս ի՞նչ բեբախտ յար դառա։

***
Հալինք ու ջուր դառնայինք,
Խառնվինք ելման գետերուն,
Քաշվինք աղբրի ակտիք,
Յարս իգեր, ջուր տաներ,
Գըլգըլինք մեձ կժերուն,
Վերցուցեր ուսին դներ,
Կաթկթինք մեջ ծծերուն:

***
Ջուրա գալի լափ տալեն,
Երկու խընձոր ծափ տալեն.
Հրես եկավ իմ յարը`
Թուխ գդակը թափ տալեն։

***
Լեզուս չի խոսում , լալ եմ,
Ես քու ձեռից հիլալ եմ.
Ալագյազ սարի գըլխին
Պաղ աղբըրից զուլալ եմ։

***
Արևը կամար-կամար,
Կապել ես ոսկե քամար.
Ոսկիդ ինձի չի խաբի,
Մնացեր եմ յարիս համար։

***
Բախտը զարկեց սրտիս հետ,
Արտասուքս եղավ գետ.
Թե աստվածդ կը սիրես,
Յա՛ր, ինձ արի տա՛ր քեզ հետ։

***
Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրածն ինձ չտա,
Աստըծու կրակն երեսին։

***
Կարմիր քարը տաշած է,
Բոյս ղալամ քաշած է,
Ինչ անեմ ոև քաշած է,
Սիրտս հալած մաշած է։

∗∗∗

Լուսնյակը կլորել ա,
Տարիքս բոլորել ա,
Յար քո լուսնակ էրեսից,
Իմ սիրտը մոլորել ա:
. . .
Դաղձ եմ քաղել շաղերով,
Դրել հովին մաղերով,
Յարս հանդիցը հենց գա՝
Առաջն էլնեմ տաղերով:

 ∗∗∗
 ∗∗∗

Առվըների իզը,
Առվըների իզը,
Ջահելների մեղքը,
Պառվըների վիզը:

∗∗∗

Բիձեն գնաց հնձի,
Բիձեն գնաց հնձի,
Երնեկ բիձեն չգար,
Պառավը մնար ընձի:

∗∗∗

Մի տաս շայի փող տուր,
Մի տաս շայի փող տուր,
Հիվանդանաս, յարո ջան,
Վրեդ բերեմ դոկտոր:

∗∗∗

Մեր կրիշը ժեշտ ա,
Ձեր կրիշը ժեշտ ա,
Գիշերները, յարո ջան
Քեզ խաբելը հեշտ ա:

∗∗∗

Իմ անունը ռոտոր,
Քո անունը ստատոր,
Գիշերները, յարո ջան
Դառնանք գեներատոր:

https://www.akumb.am/archive/index.php/t-57350.html

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s