Հարսանեկան երգեր

 

resize

Այսօր ծանոթացանք

կենցաղային ծիսական

քնարերգություններին:

 

Դրանք ժողովրդի սրտից բխած ,

նրանց կողմից հորինված ՝ հարսանեկան,

օրորոցային,սգո երգեր են:Այս երգերի մեջ

գովերգվում է փեսան,հարսը,

բնությունը,որոշ կենդանիներ,

հանգուցյալը,նրանց հագուկապը և այլն:

Այս երգերի միջոցով

պատկերացում ենք կազմում 

տվյալ ժամանակահատվածի

մարդկանց կենցաղի վերաբերյալ… 

Այն վերի գլխախնձոր

Այն վերի գլխախնձոր, հարցից, ով է նա,

Այն վերի գլխախնձոր, մեր թագավորն է,

Այն աջի ձեռախնձոր, հարցից, ով է նա,

Այն աջի ձեռախնձոր, մեր թագուհին է,

 

Այն ձախի քեֆախնձոր, հարցից, ով է նա

 

Այն ձախի քեֆախնձոր, կնքահայրերն են,

Այն ներքի եռախնձոր, հարցից, ով է նա,

Այն ներքի եռախնձոր, հարսնևորներն են,

Այն միջի օրհնյալ խնձոր, հարցից, ով է նա,

Այն միջի օրհնյալ խնձոր, նոր թագավորն է:

Այն բնի մեկ հատ խնձոր, հարցից, ով է նա,

Այն բնի մեկ հատ խնձոր, նոր թագուհին է:

 

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թամքըն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղոլանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղասղանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Զանգին էր ոսկի:

Թագվորագովք

Ծառ խնկենին որ ծաղկեցավ,

Թուփն ու տերև բոլորեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Ծառ բալենին որ ծաղկեցավ,

Սուրբ խաչ վըրեն որ բազմեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Գացեք բերեք ըզկաքավ քարեն,

Թող գա մտնի դարբասխանեն,

Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Գացեք բերեք ըզկռունկ չոլեն,

Թող գա մտնի դարբասխանեն,

Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,

Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,

Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,

Խերն ու բարին մըր թագվորին,

Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին:

Ծառ ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Թադևոսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հովհաննեսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հակոբի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծակեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,

Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,

Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Հավարն հասավ վերին թաղ,

Հարսնառն էկավ փախեփախ,

Հարսին առան ու տարան,

Տարան հարի Ապարան:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,

Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Թագվորի մեր, դուս արի — 1

 Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես քե ինչե՞ր ենք բերե,

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քե նուշ, անուշ ենք բերե:

Վարդ ու ծաղիկ ենք բերե,

Մեխակ, շուշան ենք բերե:

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես քե ինչե՞ր ենք բերե,

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քե տախտ ավլող ենք բերե,

Կովեր կթող ենք բերե,

Բեր գընացող ենք բերե,

Լըվացք անող ենք բերե:

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես քե ինչե՞ր ենք բերե,

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Սարի կաքավ ենք բերե,

Սարի եղնիկ ենք բերե,

Կեր-խում անող ենք բերե,

Քե զարդարող ենք բերե:

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես քե ինչե՞ր ենք բերե:

Թագվորի մեր, դուս արի — 2

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես՝ քե ինչե՜ր ենք բերել.

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քե ջուր բերող ենք բերել:

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես՝ քե ինչե՜ր ենք բերել.

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քե կով կթող ենք բերել:

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես՝ քե ինչե՜ր ենք բերել.

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քե թախտ ավլող ենք բերել:

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես՝ քե ինչեր ենք բերել.

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քե գլուխ դմփող ենք բերել:

Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիստո՛ս

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,

Թագվորահոր օրհնությունով,

Թագվորամոր օրհնությունով,

Հայրապետաց օրհնությունով,

Վարդապետաց օրհնությունով,

Քահանայաց օրհնությունով,

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:

Օրհնյալ ծառը նոր կանգնեցավ,

Խաչն էլ գլխին արդ բազմեցավ,

Քաղցր պտղով զարդարվեցավ,

Անմահության հոտ բուրեցավ,

Սուրբ օրհնություն տարածվեցավ,

Թշնամու սիրտը քարացավ,

Բարի հրամեք, թագավորներ,

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Էն դիզան

 Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է,

Էն դիզան, բետ-բետ դիզան՝ գեղի ռեսներն է:

Ճընճըղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,

Ճընճըղներ ճըլվըլալեն ՝ էն տիրացուքն է:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,

Էն արև, երկնուց արև՝ մեր թագավորն է:

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,

Էն լուսին ամպերի մեջ՝ մեր թագուհին է:

Խնամի, խոշ իս էկի

Խնամի, խոշ իս էկի,

Դարդակ ու բոշ իս էկի,

Էրկու կլոճ իս բերի,

Էն լե ճամփին իս կիրի:

Քեզի կիտամ մաղ մի արծաթ,

Առ, բարիշի խնամի:

Մաղը ծակի, արծաթ թափի,

Չեմ բարիշի, խնամի:

Քեզի կիտամ մի կոտ ոսկի,

Առ, բարիշի խնամի:

Կոտդ կոտրի, ոսկին թափի,

Չեմ բարիշի, խնամի:

Քեզի կիտամ մի գոմ օչխար,

Առ, բարիշի խնամի:

Գոմը բըլի, օչխար ջարդի,

Չեմ բարիշի, խնամի:

Քեզի կիտամ մի տիկ գինի,

Առ, բարիշի խնամի:

Հը՞, ղոթ է՞ ասում:  (արտահայտությունն ասում է՝ դիմելով բոլորին, որոնք հաստատում են բացականչություններով՝  հա՜, հա՜…)

Հարսը փեսին հալալ էլնի,

Համաձայն եմ, խնամի:

Խնամի, խոշ իս էկի,

Բարով, խերով իս էկի:    —  2 անգամ

Այլիհո՜

Էկանք, էկանք, այլիհո՜,

Ինչու՞ եկաք, այլիհո՜,

Աղջկատեսի, այլիհո՜,

Աղջիկ չունենք, այլիհո՜,

Տեսել ենք, տեսել, այլիհո՜,

Որտե՞ղ եք տեսել, այլիհո՜,

Ձեր այգու մեջ, այլիհո՜,

Ի՞նչ էր անում, այլիհո՜,

Թել էր մանում, այլիհո՜,

Ի՞նչ կար գլխին, այլիհո՜,

Կապույտ լաչակ, այլիհո՜,

Ի՞նչ կար մեջքին, այլիհո՜,

Արծաթ գոտի, այլիհո՜,

Ի՞նչ կար ոտին, այլիհո՜,

Կարմիր մաշիկ, այլիհո՜,

Բա ո՞նց եկաք, այլիհո՜,

Պռատ գառով, այլիհո՜,

Պոչատ հավով, այլիհո՜,

Տատիս տատի ծակված թավով, այլիհո՜:

Ադեն մածուն մերել է

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,

Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,

Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:

Մերիկ, մերիկ

Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ,

Մերիկ, մերիկ, անուշ, մերիկ, անուշ մերիկ,

Լուսուն կելնիս, մ ՙավլը ըզտախտիկ, մ ՙավլը ըզտախտիկ,

Օր չըկորի աղջկա հետքիկ, օր չըկորի աղջկա հետքիկ:

Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ,

Մերիկ, մերիկ, անուշ, մերիկ, անուշ մերիկ,

Շենգլիկ, շենգլիկ դու մը ժաժա, ես իմ ժաժալու,

Համ էլ լալու, համ ի լալու, համ էրթալու:

Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ,

Մերիկ, մերիկ, անուշ, մերիկ, անուշ մերիկ,

Փեսեն էկավ արևելքեն, արևելքեն,

Կռունկ էկավ Վանա ծովեն, Վանա ծովեն,

Հարսիկ տարան Մեղրագետեն, հարսիկ տարան Մեղրագետեն,

Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ:

Սարեն կուգաս

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

Արևն առե խորկանց մեղրուց,

Նազե Մարկոս գիրկ իրի ծոց,

 

Կըլոր, մըլոր չուր կանաբոց,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

Կըգեր հ՚ Արզումա բուքն ու քյամին,

Բարով կըգեր էն խընամին,

Մերիկ մեռներ քյու շեկ ծամին,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

%d такие блоггеры, как: