Առասպելներ

ghah.aeenhavajashnha_512x512

Հայկական ժողովրդական ստեղծագործությունների մեջ մտնում են՝  առասպելները,հեքիաթները,առակները,ավանդությունները,առած-ասացվածքները,հանելուկները:Առասպելը՝ամենածավալուն արձակ ձևն է:Ունի ՝պատմական և դիցաբանական շերտ:19-րդ դարում ձևավորվեց Համեմատական դիցաբանություն գիտությունը,որի ուսումնասիրության հիմքում ընկած էր. հայտնաբերել անդհանուր բաներ տարբեր ժողովուրդների առասպելների միջև:Ուսումնասիրությունը տվեց իր դրական արդյունքները…Առասպելը  ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից  է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։

Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիներիգերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման :Հայ գրականության մեջ ՝Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը»  և այլն:

Մեջբերում ՝Արտաշես և Սաթենիկ

1257278872_artashes-i-satenik

Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը,ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկըոր գտնվում էր հոր ճամբարում,գալիսև կանգնում էԿուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

∗∗∗

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տուր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները

Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

∗∗∗

Հեծավ Արտաշեսն իր Սևուկին

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Եվ որպես սրաթև, արծիվ անցավ գետը,

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի,

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,

Արագ հասցնելով բանակը իր։

∗∗∗

Ոսկի անձրև էր տեղում

Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում

Սաթենիկի հարսնության պահին։

 

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։

Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

 

Արտավազդ

Artavazd_A

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s