Առակներ

 

Arakn-imastunԱռակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

 



Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին:

Kojoyan_Agvesagirq

«Աղվեսագիրք», կամ «Աղուէսագիրք», հայկական միջնադարյան առակների ժողովածու է, որը ձեռագրերում հայտնի է խմբագրական տարբերակներով։

«Աղվեսագիրք» անվանումը տարածվել է 17-րդ դարում՝ Ոսկան Երևանցու հրատարակումից հետո («Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք», 1668)։ «Աղվեսագիրքն» ունեցել է ևս երեք հայերեն հրատարակություն՝ 1683, 1698 և 1827։ «Աղվեսագիրքը» վերագրվել է Վարդան Այգեկցուն, իսկ ըստ Նիկողայոս Մառի` այն «վարդանյան» առակախմբերի մի ուրույն խմբագրություն է։ «Աղվեսագիրքը» ուշ միջնադարում թարգմանվել է վրացերեն և արաբերեն։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s