Հեքիաթներ

ppb6msnqwpwrqrbiwqbjthew376jc3sachvcdoaizecfr3dnitcq_0_0

Հեքիաթ
1. Ժողովրդական պատմողական գրականության ձևերից մեկը, որ պատմում է մտացածին
իրադարձությունների մասին, որոնց հաճախ միահյուսվում է երևակայական՝ կախարդական ուժերի միջամտությունը:
Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով:  Հեքիաթների մեջ ծողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում:Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելները, էպոսը, առածները: Հեքիաթներում միշտ առկա է՝չարի և բարու  պատերազմը և միշտ հաղթում է՝բարին…Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»:Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»:Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում:

 

Հրաշապատում

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի դեմ: Չար ուժեր են դևերը, կախարդները, վհուկները, վիշապները և այլն: Դեպքերը սովորաբար տեղի են ունենում ստորգետնյա թագավորությունում, այլ աշխարհներում, անհավատալին իրական է դառնում: հեքիաթի հերոսին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը, իմաստուն ծերունին:Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:

Կենդանական

Կենդանական հեքիաթներում անձնավորում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց այլևայլ հատկությունները, վարքը: Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային  որոշակի հատկանիշներ: Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, ժլատություն, մեծամտություն, մյուս կողմից՝ բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն, հավատարմություն, իմաստություն:

Իրապատում

Իրապատում հեքիաթներում նկարագրվում է ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները: Մարդկանց մշտապես հուզել է հատկապես հալածվածների և ճնշվածների ճակատագիրը:Շատ հեքիաթներում էլ ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատները:  

   

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s