Երբ և ինչպես են ստեղծվել գրքերը

 

162387173Մինչև որոշակի ժամանակաշրջան բանավոր խոսքը եղել է տեղեկատվության միակ աղբյուրը: Հնագույն ժամանակներում գիտելիքի և փորձի փոխանցումը իրականացվել է մարդուց մարդ, բերանից բերան: Այս ընթացքում տեղեկատվությունը կորել է, կամ անճանաչելիորեն խեղաթյուրվել: Որպեսզի խուսափեին այս թերությունից, մարդիկ սկսեցին ուղիներ փնտրել տեղեկատվությունը որևէ նյութական հիմքի վրա ամրագրելու համար: Պատմական պեղումների արդյունքը ցույց է տվել, որ գրքի ստեղծման պատմությունը սկսվել է դեռևս այն ժամանակներից, երբ  առաջին մարդիկ տեղեկատվություն են թողել քարանձավների քարերի և պատերի վրա, Հյուսիսային երկրներում՝ կենդանիների ոսկորների, Չինաստանում՝ մետաքսի վրա: Այդ տեղեկատվությունները եղել են հին ժողովրդի որսորդական և առօրյա կյանքի տեսարաններ… Ի վերջո հնագույն քաղաքակրթությունները հորինել են գրելու արվեստը: Այս նպատակով սկսեցին  օգտագործել

փայտե տախտակներ, կավե կամ մոմե սալիկներ, փափուկ մետաղե թերթեր, իսկ Եգիպտոսում սկսեցին տեղեկատվությունը  գրել պապիրուսի թերթիկների վրա, որոնք մագաղաթի պես փաթաթվում և պահվում էին: Թղթի նախատիպը՝ պապիրուսը հայտնագործվել է հին Եգիպտոսում ՝ Հասան Ռագաբի կողմից, ինչի  պատրաստման համար օգտագործվել է հենց պապրիուս բույսը, այն մեծ քանակությամբ աճում էր Նեղոսի ափերին, օգտագործվել է բույսի  ցողունի ջրի մեջ գտնվող հատվածը, քանի որ այն ավելի ճկուն էր, ընտրված հատվածը անցնում էր հատուկ մշակում, որը խիստ գաղտնի էր պահվում: Եգիպտոսում այս արտադրությունը այնքան է զարգանում, որ սկսում են պապիրուսը համատարած վաճառել այլ երկրների: Պատմության մեջ  առաջին գրքերը կարելի է  համարել Եգիպտական մագաղաթները: Առաջին ձեռագիր մագաղաթները  հայտնվել են ավելի ուշ՝ չհասած նոր դարաշրջան: Մեկ գիրք պատրաստելու համար հարկավոր է եղել ընտանի կենդանիների մի ամբողջ հոտ, որոնց կաշին անցնում էր հատուկ և երկարատև մշակում, ինչի արդյունքում ստացված  գրքերի թերթերը միասին ամրացվում և կազմում էին  փոքր ծավալներ, որոնց վրա տեղեկատվությունը բարեխղճորեն արտագրում էին հատուկ կրթություն ունեցող մարդիկ: Մեկ գրքի վրա աշխատում էին մի քանի վարպետներ, մեկը պատրաստում էր մագաղաթի թերթերը, մյուսը դնում էր նրանց վրա գրավոր նշաններ, իսկ երրորդը աշխատում էր նկարազարդումների վրա: Ժամանակի ընթացքում գրելը մեծ տարածում է գտնում  և առաջ է գալիս գրքերի մեծ պահանջարկ, իսկ մագաղաթը շատ թանկ նյութ էր համարվում և նրանից գիրք պատրաստելը ձեռնտու չէր: Մարդիկ սկսեցին փնտրել նոր տարբերակներ և հետագայում մագաղաթը փոխարինվեց թղթով: Որոշակի տեղեկությունների համաձայն,  պատմաբանները պնդում են, որ առաջին անգամ թուղթը ստեղծվել և  օգտագործվել է Չինաստանում, երկրորդից — երրորդ դարերում, գրքեր պատրաստելու համար:

527619

Այն պատրաստել են՝ բամբուկից: Այս բույսի բարակ ու ճկուն ցողունը մաքրել են տերևներից, թրջել  ջրում և մեծ դանակներով մանր-մանր կտրատել: Այնուհետև բամբուկը եփել և երկար ժամանակ ծեծել են հավանգով: Ծեծած զանգվածը լավ խառնել, ապա վրան ջուր և սոսինձ են ավելացրել: Բամբուկի շիլայից թերթեր պատրաստելու համար չինացիներն օգտվել են շերեփ-կաղապարից: Այդ կաղապարով թղթե զանվածը հանել են չանից: Այս գործողության ժամանակ ցանցի վրա մնցել է թղթի բարակ շերտ, իսկ ջուրը թափվել ցանցի տակից: Պատրաստի թղթի թերթը դրել են սեղանին, նրա վրա երկրորդը, երրորդը… Երբ առաջացել է մի քանի հարյուր թերթերի կույտ, այն սեղմել են ծանր տախտակով, որպեսզի քամվի մնացած ջուրը: Ապա չորացրել են այդ թերթերը, և թուղթը  արդեն պատրաստ էր: Պատրաստման եղանակը խիստ գաղտնի է պահվել, իսկ բացահայտողին սպառնացել է մահապատիժ, որի շնորհիվ  շատ երկրներ Չինաստանից երկար տարիներ թուղթ են գնել: Հետագայում թղթի պատրաստման հայտնագործությունը հայտնվել է արաբների մոտ, այնտեղ գերի ընկած չինացիների միջոցով: Ավելի ուշ սկսել են պատրաստել Ճապոնիայում, Կորեայում, Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում: Թուղթը Եվրոպա է մտնում մոտավորապես 10-րդ դարում: Մագաղաթների համեմատությամբ այն ավելի էժան էր և ավելի մեծ տարածում է գտնում: Գրքերի հրատարակչության մեջ հեղափոխություն տեղի ունեցավ 15-րդ դարի կեսերին, երբ գերմանացի վարպետ  Յոհան Գուտենբերգը առաջարկեց  տպագրության յուրօրինակ տարբերակ: Իր տպագրության մեքենայի համար նա օգտագործեց մետաղական տառեր և թանաք, որը հնարավորություն տվեց համեմատաբար ավելի արագ և մեծ քանակությամբ գրքեր պատրաստել: Գրքերի ստեղծման այս մեթոդը մեծ տարածում գտավ: Դրանից հետո գրքերը մատչելի դարձան մի շարք ընթերցողների համար:

Աշխարհում թղթի 25%-ը ստացվում է թղթաթափոնից: Մեկ տոննա թղթաթափոնի օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանելու նվազագույնը երկու ծառ:  

Աղբյուրը՝

http://fb.ru/article/156568/istoriya-sozdaniya-bumagi-proizvodstvo-bumagi

Նյութի թարգմանությունն ու մշակումը ռուսերենից՝ Գայանե Վարդանյանի

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s