Գրադարանների ստեղծման պատմություն

Մարդկության մտքի զարգացման ողջ պատմությունը կապված է գրքի և գրադարանների հետ: Սա բոլորովին էլ խաղաղ պատմություն չէ, քանի որ միշտ պատերազմել են գրքերի համար… Իսկ այժմյան գրադարանները կարծես լռության արտացոլնքն են, և ինչպես բոլոր ժամանակներում նրանք ծառայում են մարդկության զարգացմանը… Ամենապարզ հասկացողությամբ գրադարանն այն վայրն է, որտեղ պահում են գրքեր: Հունարենից թարգմանությամբ նշանակում է՝ «գրապահոց»: Առաջին գրադարանները շատ ավելի վաղ են հայտնվել, քան գրքերը: Գրադարանները՝ որպես գրավոր հուշարձանների հասարակական պահոցներ, առաջացել են հնագույն ժամանակներում։ Հին Արևելքի երկրներում կավե աղյուսիկները, հին Եգիպտոսում և հին Հունաստանում պապիրուսի փաթեթները պահպանվել են խորշավոր դարակաշարերով, հատուկ շինություններում: Սովորական գրքերի համար գրապահոցները երևան են եկել 12-13-րդ դարերում՝ Եվրոպայում, վանքերին և պալատներին կից, իսկ 14-15-րդ դարերում՝ որպես առանձին գրադարանային շինություններ։ Գրքերը պահվել են սկզբում գրակալներում, այնուհետև պատերի երկայնքով դրված դարակներում։ Աշխարհի հնագույն հայտնի գրադարանը հիմնադրվել է՝ մ․ թ․ ա․ 5-րդ դարի կեսին Նինվեում: Ասորական թագավոր Աշուրբանիպալի պալատին կից եղել է կավե աղյուսների մեծ հավաքածու։ Բաբելոնյան գահակալ Աշուրբանիպալը իր բարձրաստիճան հավաքածուն ձեռք է բերել  Բաբելոնի և շրջապատող երկրների նվաճման ժամանակ: Հնագետները գրադարանը հայտնաբերել են  միայն 19-րդ դարի կեսերին, և հիմա կավե գրքերի մնացորդները պահվում են Բրիտանական թանգարանում: Հին Եգիպտոսում տաճարներին կից եղել են գրադարաններ, նրանց մի մասը կոչվել են՝ «պապիրուսի տներ», «կյանքի տներ», «հոգու դեղատուն», նրանք համեմատել են գիրքը մի դեղամիջոցի հետ, որը ուժեղացրել է մարդու միտքն ու հոգին… իսկ Հին Հունաստանում առաջին խոշոր գրադարանների հիմնումը վերագրվել է  Արիստոտելին (մ․ թ․ ա․ 4-րդ դար)։

Թարգմանությունը ռուսերենից՝ Գայանե Վարդանյանի

Աղբյուրը՝

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s