Տպագրության սկիզբը Հայաստանում

Գուտենբերգի գյուտից ընդամենը մի քանի տասնամյակ անց հայերն սկսեցին այդ եղանակով գրքեր տպագրել: Հայկական տպագրության հիմնադիրը Հակոբ Մեղապարտն է, ով 1512թ-ին լույս ընծայեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»:

05

Երկրորդ հայ տպագրիչն՝ Աբգար Թոխաթեցին է: Նա 1560-ական թվականներին նախ` Վենետիկում, ապա` Կոստանդնուպոլսում տպագրեց մի շարք գրքեր, այդ թվում՝ «Փոքր քերականություն կամ Այբբենարան» խորագիրը կրող հայերեն առաջին տպագիր այբբենարանը: Աբգար Թոխաթեցուց հետո Իտալիայում տպագրությամբ էին զբաղվում նրա որդի Սուլթանշահը և տպագրիչ՝ Հովհաննես Տերզեցին:
17-րդ դարում հայկական տպագրություն հիմնվեց նաև այլ քաղաքներում՝ Լվովում (Ուկրաինա), Նոր Ջուղայում (Իրան), Ամստերդամում (Նիդեռլանդներ): Նոր Ջուղայում գիտնական Խաչատուր Կեսարացին և նրա օգնականներն ինքնուրույն պատրաստեցին հայկական տառամայր ու մեքենա և 1638 թ-ից սկսեցին հրատարակել  մեսրոպատառ գրքեր: Հատկապես կարևոր էր Ամստերդամի հայկական տպագրությունը: Այստեղ հայ տպագրիչների մի ամբողջ խումբ էր գործում Ոսկան Երևանցու ղեկավարությամբ: Հետո նրանք փոխադրվեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքը: 26 տարվա ընթացքում՝ 1660–86 թթ-ին, նրանք տպագրեցին այբբենարաններ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», «Արհեստ համարողության» առաջին աշխարհաբար գիրքը, առաջին տպագիր Աստվածաշունչը  1455թ-ին,
 

image (1)

որը 1222-էջանոց հսկա, պատկերազարդ գիրք է: Ոսկան Երևանցին առաջինն էր, որ տպագրեց բարձրորակ ու բազմաթիվ հայերեն գրքեր: 260 տարի հայկական տպագրությունը մնաց օտարության մեջ, որովհետև Հայաստանում նրա արմատավորման համար պայմաններ չկային: Եվ միայն 1771 թ-ին տպարան հիմնվեց Էջմիածնում և տպագրվեց առաջին գիրքը Հայաստանում: 1820-ական թվականների կեսերին հիմնվեց Շուշիի տպարանը: 1876 թ-ին հայկական տպագրությունը մուտք գործեց Երևան և Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի): 1920-ական թվականներից հայկական տպագրության կենտրոնն աստիճանաբար դարձավ Երևանը: Ներկայումս տպարաններ են գործում մեր երկրի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում: Հայերեն գրքեր ու պարբերականներ են տպագրվում նաև հայկական սփյուռքում:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s