ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

 

 

Это слайд-шоу требует JavaScript.

ԱՇՈՒՐԲԱՆԻՊԱԼԻ ԳՐԱԴԱՐԱՆ,  հին  աշխարհից պահպանված խոշորագույն և ամենահայտնի հնագույն գրադարանն է: Հիմնվել է մ.թ.ա. 7-րդ դարում,Ասորեստանի Նինվե(ժամանակակից Իրաքում) մյրաքաղաքում, Աշուրբանիպալ արքայի  հրամանով՝ «Թագավորական մտածելակերպի» զարգացման համար: Ձևավորվել է 25 տարվա ընթացքում: Ծառայել է նաև որպես պետական արխիվ: Արքայի մահից հետո ֆոնդերը ցրվել են տարբեր պալատներով: Գրադարանը հայտնաբերվել է պատմական Նինվեի տարածքում` ներկայիս Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու: Հնագետների կողմից հայտնաբերված գրադարանը կազմված է 25.000 կավե սեպագիր աղյուսներից: Գրադարանի հայտնաբերումը 19- րդ դարում մեծ նշանակություն է ունեցել  Միջագետքի մշակույթն ուսումնասիրելու և սեպագրերը բացահայտելու հարցում:Աշուրբանիպալ արքան նախատեսել էր ստեղծել գրադարան, որը կամփոփեր մարդկության կուտակած ողջ գիտելիքը: Նրան հատկապես հետաքրքրում էին այն տեղեկությունները, որոնք կապված էին պետությունը ղեկավարելու, աստվածների հետ մշտական կապը պահպանելու, աստղագուշակության հետ: Դրա հետ կապված` ֆոնդերի մեծ մասը կազմում են հմայության, անեծքի, գերբնական ու կրոնական ծիսակատարությունների, դիցաբանական զրույցների տեքստեր: Տվյալների հիմնական մասը վերցված է շումերական և բաբելոնյան տեքստերից:Գրադարանն աչքի է ընկնում բժշկական բովանդակությամբ տեքստերի մեծ քանակով (ընդ որում`շեշտված է հրաշագործություններով բուժվելու սկզբունքը), սակայն Բաբելոնի մաթեմատիկական հարուստ փորձը զարմանալիորեն անտեսվել է: Շատ են աղոթքներ, երգեր, ինչպես նաև իրավական փաստաթղթեր, աստղագիտական, պատմական ու քաղաքական բնույթի տեղեկություններ պարունակող սալիկները:Աշուրբանիպալն ինքը մեծ կարևորություն էր տալիս գրադարանի կանոնակարգմանը,նրա գրադարանավարները տեղեկագրության հավաքման, կրկնօրինակման, մեկնաբանման, դասակարգման հսկայական աշխատանք են կատարել: Ամեն սալիկի վրա գրված է եղել նրա անունը, հիշատակարանում նշվել է բնօրինակի անվանումը:Աշուրբանիպալից հետո նրա մայրաքաղաքը հայտնվում է բաբելոնցիների հարձակման տակ: Գրադարանը չի թալանվում, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այլ հայտնվում է այն շինությունների ավերակների տակ, որոնց մեջ պահպանվում էր:1849թ գրադարանը հայտնաբերվում է հնագետների կողմից և գտածոները մինչ օրս պահպանվում են Բրիտանական թանգարանում:Դատելով հին գրացուցակներից` մեր օրեր չի հասել Աշուրբանիպալի գրադարանային ֆոնդերի 10 %-ն անգամ :

∗∗∗

Ալեքսանդրիայի գրադարան,  Ալեքսանդր Մակեդոնացին, ոգեշնչվելով Աշուրբանիպալի գրադարանով, որոշել է հիմնադրել սեփական գրադարանը: Նա մահացել է` առանց իրականացնելու իր մտադրությունը, սակայն նրա բարեկամ և հետևորդ Պտղոմեոս Լագոսը, փորձելով իրականություն դարձնել Ալեքսանդրի մտահղացումը, հետագայում հիմնում է Ալեքսանդրիայի գրադարանը:Այն համարվում էր անտիկ ժամանակաշրջանի մեծագույն գրադարաններից մեկը:Գործել է  Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 3-րդ դարում Պտղոմեոս Լագոսի իշխանության տարիներին: Մինչև Հռոմեական կայսրության կողմից Եգիպտոսի գրավումը (մ. թ. ա. 3-րդ դար) եղել է գիտության կորևոր կենտրոններից մեկը։Այն դարձել է նաև  հնագիտական հարստության և ակադեմիայի պես մի բան։Պտղոմեոս Լագոս իշխանը Հունաստանից Ալեքսանդրիա է հրավիրում նշանավոր գիտնականների, փիլիսոփանների, մաթեմատիկոսների, աստղագետների, բնագետների,որոնց թվում նաև՝Ստրաբոնիին,Արքիմեդին և ստեղծեում է բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան զբաղվել գիտությամբ։Այսպիսով այն համարվում է «ինտելեկտուալ զարդ »հնագույն աշխարհում: Պտղոմեոսը իր վրա է վերցնում մի պարտականություն, որով նա պետք է կառուցեր գրադարան՝ բառի բուն իմաստով։ Նա հավաքում է  և ձեռք բերում ձեռագրեր, պապիրուսներ, փորագրություններից հանված պատճեններ, և այն ամենը, ինչը կարող էր գիտական արժեք ներկայացնել։ Շատ քիչ ժամանակ անց գրադարանը լցվում է բազմաթիվ ձեռագրերով, մագաղաթներով, պապիրուսներով։ Գրանդարանը ավելի հարստացնելու համար Պտղոմեոսը հազարավոր պապիրուսներ է ձեռք բերեում  Հնդկաստանից, Եվրոպայից և աֆրիկյան շատ երկրներից։ Ի վերջո նա սահմանում է մի կարգ, ըստ որի Ալեքսանդրիայի նավամատույցին մոտեցող ամեն մի նավ պարտավոր էր մատուցել մի արժեքավոր գիրք՝ որպես հարկ։ Եվ ոչ մի միջակ գործ չէր ընդունվում։ Երեք հայրուր տարի անց գրադարանը շատ արագ հարստանում է, նրա համաբավը տարածվում է աշխարհով մեկ։ Եվրոպայի և Ասիայի հեռավոր ծայրերում անգամ գիտեին Ալեքսանդրիայի գրադարանի մասին։ Գրադարանն այնքան է հարստանում, որ նրա պարունակությունը հաշվելն անհնար է դառում։ Մ.թ.ա. 50-40-ական թվականներին Ալեքսանդրիայի գրադարանն ունեցել է շուրջ 800 000 անուն գիրք, մագաղաթ, պապիրուս, ձեռագիր։ Սակայն Գրադարանը այրել են, ոչնչացվել է գրքերի մեծամասնությունը. այս պատճառով այն դարձել է մշակութային ժառանգության ավերման խորհրդանիշ։ Գրադարանի այրման պատասխանատուն և տարեթիվը աղբյուրներում տարբերվում է (Մ.թ.ա. 48 թ-ին Հուլիոս Կեսարի կողմից):Հիմնական գրադարանի ամբողջական ավերումից հետո, հին գիտնականներն օգտագործել են«քույր գրադարան», որը գործել է Սերաֆեում տաճարում՝ Ալեքսանդրիա քաղաքի մյուս ծայրում։ Ըստ Սոկրատ Սքոլաստիկոսի՝ Թեոֆիլիուս պապը ավերել է Սերաֆեումը 391 թվականին։

∗∗∗

Պերգամոնի գրադարան Պերգամոնի   գրադարանը կառուցվել է երրորդ դրում Ատտալիդ տոհմային դինաստիայի անդամների կողմից,ներկայիս Թուրքիայի տարածքում:Ժամանակին այնտեղ պահպանվել են  200 000-ի չափ մագաղաթներ:Գրադարանը գտնվել է հին հունական աստվածուհուն՝ Աթենասին նվիրված եկեղեցական համալիրում:Աթենասը  համարվում էր իմաստության աստվածուհին:Այն բաղկացած է եղել չորս սենյակներից, երեք սենյակները օգտագործվել են որպես գրադարան,իսկ մեկը որպես հանդիսությունների և գիտական ​​կոնֆերանսների սրահ: Ըստ հնագույն պատմագիր Պլինիոս Ավագի, Պերգամոնի գրադարանը, ի վերջո, այնքան հայտնի է դառնում,որ սկսում է մրցակցել Ալեքսանդրիայի գրադարան հետ, Երկու գրադարանները ձգտում էին հավաքել տեքստերի  առավել ամբողջական հավաքածու: Հետագայում Պտղոմեոսը հրամայում  է դադարեցնել պապիրուսների առաքումը Եգիպտոսից Պերգամոն,հույս ունենալով դանդաղեցնել գրադարանի զարգացումը:Պերգամոն մայրաքաղաքում սկսում են պատրաստել պերգամենտ թուղթը, որի վրա գրվում էին գրքեր: Արդյունքում քաղաքը  դառնում է  մագաղաթի թղթի արտադրության առաջատար կենտրոն: Դա շատ օգտակար և համեմատաբար էժան նյութ էր։ Դա նպաստում է  բազմաթիվ գրքերով լի գրադարանի ստեղծմանը քաղաքում։ Այդտեղ հավաքվում էին գիտնականներ տարբեր երկրներից, քննարկում գիտական տարբեր թեմաներ։ Պերգամոնի գրադարանը լուրջ մրցակից էր Եգիպտոսի Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարանին։ Հետագայում Պերգամոնի հրդեհից փրկված գրքերը տեղափոխվում են Ալեքսանդրիայի գրադարան:

∗∗∗

Պապիրուսների վիլլա,մասնավոր շքեղ ամառանոց է եղել հին հռոմեական Հերկուլանում, քաղաքի մոտակայքում։ Տեղակայված՝  քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Վեզուվ հրաբխային սարի զառիթափին։ Վիլլան պատկանել է Հուլիոս Կեսարի աներ՝ Լուցիուս Կալպուրնիուս Պիզո Ցեզոնիուսին։Այստեղ է գտնվել 800-1800 թղթագլաններ՝ հիմնականում փիլիսոփայական բովանդակությամբ։ Ի դեպ, ենթադրվում է, որ հիմնական գրադարանային ֆոնդը ձևավորված է եղել կա՛մ Սիրիայում, կա՛մ Աթենքում՝ փիլիսոփա Ֆիլոդեմի կողմից, և միայն դրանից հետո է գրադարանը տեղափոխվել Իտալիա: Մ.թ. 79 թ Վեզուվի ժայթքումը ծածկել է ամբողջ Հերկուլանումը, այդ թվում և Պապիրուսների վիլլան 30 մետր բարձրությամբ հրաբխային մոխիրով։ Այն մնացել է դրա տակ մինչև առաջին պեղումները, որոնք կատարվել են 1750-1765 թթ Կարլ Վեբերի կողմից ստորգետնյա թունելների միջոցով։ Պեղումները վերսկսվել են 1930-ական և 1990-ական թթ։ Իր ներկա անունը ստացել է վիլլայի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերված թվով 1785 պապիրուսային թղթագլան գրքերի հավաքածուից։ Հայտնաբերված թղթագլանները մեզ են հասել խիստ վնասված վիճակում, և դրանց վերծանումը շարունակվում է առ այսօր։ Ներկա պահի դրությամբ վերծանված թղթագլանների վրա հաջողվել է գտնել էպիկուրյան փիլիսոփայական դպրոցին պատկանող հեղինակ՝ Փիլոդեմուսի գրվածքները (մ.թ.ա. I դար)։

∗∗∗

Տրայանների ֆորումի գրադարան , մ.թ.ա. մոտ 112 թ.Տրայանոս կայսրն ավարտում է կայսրության բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությունը,որը ըդգրկում էր իր մեջ Հռոմեական կայսրության ամենահայտնի գրադարաններից մեկը: Գրադարանը ունեցել է երկու առանձին սենյակ,մեկը ՝լատիներեն,մյուսը՝ հունարեն լեզուների ուսումնասիրման համար:Երկու սենյակները պատրաստված են եղել բետոնից, մարմարից և գրանիտից և ընդգրկել են խոշոր կենտրոնական ընթերցասրահներ և շուրջ երկու տասնյակ գիրք պարունակող երկու աստիճանի դարակաշարեր: Պատմաբանները վստահ չեն, թե երբ է Տրայանոսների  գրադարանը դադարել  գոյություն ունենալուց: Հինգերորդ դարի վերջին գրավոր հղումներ կան , ինչը ենթադրում է, որ գրադարանը գոյություն է ունեցել առնվազն 300 տարի:

 ∗∗∗

ԻմՍՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ Իրաքի քաղաք՝Բաղդատը եղել է կրթության և մշակույթի  համաշխարհային կենտրոններից մեկը:Թերևս ոչ մի ինստիտուտ չէր կարող համեմատվել այնտեղ գտնվող Իմաստության Տան հետ,զարգացվածության առումով:Այն ստեղծվել է մ.թ.ա. իններորդ դարի սկզբներին Աբբասյանների իշխանության օրոք:Նրա շուրջ կենտրոնացած են եղել հսկայական գրադարաններ,լցված՝պարսկական, հնդկական, հունական,ձեռագրերով,որոնք վերաբերվել են՝ մաթեմատիկային, աստղագիտությանը, գիտությանը, բժշկությանը և փիլիսոփայությանը:Այդ գրքերը հրապուրել են Մերձավոր Արևելքի առաջատար գիտնականներին,ովքեր եկել են Իմաստության Տուն,ուսումնասիրելու այդ տեքստերը և թարգմանելու արաբերեն:Իմաստության Տունը մոտավորապես մի քանի հարյուր տարի մնացել է իսլամական պետության մտավոր կենտրոնը:Սակայն ունեցել է սարսափելի վախճան,1258թ ,երբ մոնղոլները թալանել են Բաղդադը,համաձայն լեգենդի այնքան գիրք են նետել Տիգրիսը,որ նրա ջրերը թանաքի գույն են ստացել: 

Ազբյուրը՝http://fb.ru/post/history/2016/12/5/8629

Թարգմանեցի՝ռուսերենից

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s