Գրքի «բնավորությունը»

Լինելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «գրադարանային գործ» բաժնի ուսանող՝ հնարավորություն ունեցա շփվելու տարբեր տարիքային խմբերի ընթերցողների հետ, լսելու բազմաթիվ կարծիքներ գրքերի վերաբերյալ, ներկա գտնվելու մի շարք գրքերի քննարկմանը և ինքս էլ լինելով ընթերցասեր՝ այս ամենի արդյունքում ցանկություն առաջացավ կիսվելու իմ մտորումներով և տպավորությամբ…

409675_303681039727927_851552718_n

Կա մի վայր, որտեղ մուտք ես գործում առանց թույլատվության, ներսում գտնվող հերոսներից և ոչ մեկի կարծիքը հաշվի չառնելով, մտնում ես՝ անկոչ հյուրի պես, մտնում ու բազմում ես լավագույն տեղում, քեզ թույլ ես տալիս անգամ խառնվել նրանց կյանքին, քո սեփական կարծիքը հայտնել նրանց մասին՝ լավ իմանալով, որ ներսում եղած հերոսներից ոչ ոք չի կարող քեզ այնտեղից դուրս հանել, մտնում ես ընթերցողի իրավունքով… Ամեն անգան մի նոր գիրք ընթերցելիս միշտ մտածել եմ այս երևույթի, ընթերցողին ընձեռնված այս հնարավորության մասին և ամեն անգամ եկել եմ այն եզրահանգման, որ միայն գիրքն է տալիս մեզ այսպիսի իրավունք և հնարավորություն, որի արդյունքում իրական կյանքում ոչ մի անձ չի տուժում: Գիրքը

բացահայտում է մեզ համար բոլորովին նոր աշխարհներ, նոր երևույթներ, բազմաթիվ ճակատագրեր… Հերոսներ, որոնք դառնում են մեզ համար հարազատ մարդիկ, հերոսներ, որոնց սիրում կամ ատում ենք, մի խոսքով՝ գրքի բնակիչների կյանքը դառնում է մեզ համար պատրաստի փորձ, ինչը ձեռք բերելու համար ստիպված չենք լինի իրական կյանքում փորփրել մեկ ուրիշի կյանքը… Տալիս է մեզ ինքնադաստիարակման, ինքնազարգացման լայն հնարավորություն… «Մտնելով» գրքի մեջ, հետևելով պատմության ողջ ընթացքին՝ դառնում ենք նրա անտեսանելի մասնիկը, քաղում մեզ համար օգտակար դասեր… Սակայն միևնույն գրքի բովանդակության ընկալումը տարբեր ընթերցողների և տարիքային խմբերի կողմից տարբերվում է, և հաճախ որևէ գրքի քննարկման ժամանակ թվում է, թե ընթերցողները խոսում են տարբեր գրքերի մասին… Բացի հեղինակից և հերոսներից՝ քննարկման թեմա է դառնում նաև գրքի կազմը, ձևավորումը, թղթի տեսակը, տառատեսակը, հաստությունը, բույրը, խոսվում է նաև էլեկտրոնային տարբերակի մասին… Այս ամենի մեջ ուրախալի է այն փաստը, որ թեման գիրքն է, և յուրաքանչյուր տարիքային խմբի ու անհատի համար ընձեռնված է գրքի ընտրության լայն հնարավորություն, որի հարցում կարող են մեզ օգնել նաև մեր ընթերցասեր ընկերները… Այսպիսով՝ գիրքը կարևոր և անհրաժեշտ գործոն է անհատի ձևավորման հարցում, ինչի բացակայությունը այս դեպքում չի կարող աննկատ մնալ: Գրքի գյուտը երևի ամենամեծ հայտնագործությունն է, որ արվել է, և մարդկության մտքի զարգացման ողջ պատմությունը կապված է գրքի և գրադարանների հետ: Սա բոլորովին էլ խաղաղ պատմություն չէ, քանի որ միշտ պատերազմել են գրքերի համար… Իսկ այժմյան գրադարանները կարծես լռության արտացոլանքն են, և ինչպես բոլոր ժամանակներում նրանք ծառայում են մարդկության զարգացմանը… Պատահական չէ, որ հին Եգիպտոսում եղել են գրադարաններ, որոնք անվանվել են՝ «Կյանքի տներ», «Հոգու դեղատուն»: Նրանք համեմատել են գիրքը մի դեղամիջոցի հետ, ինչը ուժեղացրել է մարդու միտքն ու հոգին, ինչը եղել և մնում է անփոխարինելի արժեք բոլոր ժամանակներում, և այն ինչ մենք մեզանից ներկայացնում ենք, նաև որոշվում է նրանով, թե մենք ինչ գրքեր ենք կարդում, ինչպիսի գրքեր ենք ընտրում մեզ ընկերակցելու համար… Բայց կա մի հանգամանք, որը պետք է հաշվի առնել. գիրքը մի՛շտ գտնվում է չեզոք դերում, և միայն մենք ենք որոշում՝ մտնի նա մեր կյանք թե ոչ, մեր ցանկությամբ է նա «խոսում» կամ «լռում»…

Նյութի հեղինակ՝ Գայանե Վարդանյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s