Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Վերլուծություն

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում:

Վերլուծություն

Ոմանք ամբողջ օրը քրտնաջան աշխատում են, ոմանց աշխատանքն էլ միայն ուտելն է։ Ուտում է չաշխատողը:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Վերլուծություն

Հուսահատ ու անճար կարգավիճակում գտնվող, գոռոզությունից բխող հեգնանք։

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Վերլուծություն

արտույտը ճնճղուկից առավել է, իսկ դա ճնճղուկը չի կարող ընդունել,

կոնկրետ մեկը, որ ճճնճղուկը տանել չի կարողանում, բնականաբար չի էլ համաձայնվի նրա հետ, որքան էլ նա իրավացի լինի:

Читать далее Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Реклама

Չարաճճիները

Յուրաքանրյուր տողում լրացրեք բաց թողած բառը(ում մասին է) և հիմնավորեք բառի
ընտրությունը:

… Ինչքան էլ  երևակայեցինք, ինչքան էլ փիլիսոփայեցինք  բաց թողնված բառերը լրացնելու համար, վերջում պարզվեց որ բոլոր տողերում էլ պետք է լրացնեյինք նույն բառը…

………………….ը հնարագետ, սրամիտ երեխաներ են, որոնք ցանկացած անսպասելի
պայմաններում կարող են իրենց ընդունակությունները գործադրել և մեծերի մոտ
իրավիճակների ու հարաբերությունների վերագնահատման անհրաժեշտության
զգացում առաջացնել…
……………………ը կենսուրախ երեխաներ են` նրանք օգնում են մյուսներին արագաշարժ,
կայտառ լինել, պաշտպանվել կարողանալ…
…………………….ը ինքնազարգացման, ինքնաշարժման ուժեղ միտումներով օժտված
երեխաներ են, նրանք լրացնում են իրենց անհատական ընդունակությունների
զարգացման գործում մանկավարժի թույլ տված վրիպումները:
……………………..ը զավեշտասեր երեխաներ են, ամենալուրջ բանում անգամ ծիծաղելին են
տեսնում, կարողանում են խստորեն նախատել թափթփվածներին, փնթիներին նրանց
համար անսովոր իրադրություններում և սիրում են ծաղրել նրանց: Նրանք լավ
տրամադրություն և ծիծաղ են պարգևում ոչ միայն իրենց, այլև մյուսներին, ովքեր զգում
են հումորը…
………………………ը մարդամոտ երեխաներ են, քանի որ իրենց յուրաքանչյուր
չարաճճիությունը կատարում են նրանց հետ, ովքեր կարող են իրենց
չարաճճիություններին մասնակցել…
………………………ը իրականության ինքնուրույն ճանաչման և վերափոխման ձգտող
գործուն երազողներ են…
………………………ը մանկավարժի միտքն են, մանկավարժության օբյեկտը:
……………………….ին կարելի է պատժել, սակայն հարկավոր է խրախուսել:

Նախագիծ — « Աշնանային տրամադրություն »

setwalls.ru-80745

Ուսումնական օրացույց «Ուսումնական աշուն» հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը

նախագիծ 

«Աշնանային տրամադրուություն»

Մասնակիցներ՝ 3-5 տարեկան երեխաներ

Իրականացման ժամկետը՝ հոկտեմբերի 29-31

Նպատակը՝

  • Սովորեցնել երեխաներին տարվա եղանակները
  • համեմատել դրանք
  • կազմակերպել «բերքհավաք»
  • սովորեցնել միրգ-բանջարեղենների անվանումները
  • ցուցադրել դրանք
  • սովորեցնել աշնան վերաբերյալ երգեր և ոտանավորներ
  • սովորել գույները
  • կազմակերպել խաղեր

Ընթացքը՝

  • դուրս գալ բակ զամբյուղներով, կազմակերպել երեխաների հետ հավաքել աշնանային ոսկեգույն տերևներ, ընթացքում խոսել աշնան, գույների, եղանակների մասին:
  • համագործակցել տեխնոլոգիայի դասավանդողի հետ, սենյակում ստեղծել աշնանային միջավայր տերևների միջոցով, կապել թելեր և դրանց վրա երեխաները կկախեն իրենց հավաքած տերևները, ընթացքում սովորելով երգեր և ոտանավորներ
  • կազմակերպել մրցույթ-խաղ, սենյակում ունենալ զամբյուղներով շարված միրգ-բանջարեղեն, երեխաներին բաժանել խմբերի, հանձնարարել յուրաքանչյուրին  բերել և իր թիմին պատկանող դատարկ զամբյուղի մեջ լցնել նշված միրգը կամ բանջարեղենը՝ բարձրաձայն արտասանելով դրա անվանումը և գույնը
  • վերջում կվայելեն իրենց «բերքհավաքը»:

Խնդիրները՝

  • Որպեսզի երեխաները ճանաչեն և սիրեն տարվա եղանակները

Արդյունքը՝

  • հետաքրքիր միասնական աշխատանք
  • ծանոթություն աշնան հետ
  • կսովորեն նոր երգ և ոտանավոր, միրգ-բանջարաղենների անվանումները, գույները, տարվա եղանակները:

 

Ի՞նչն է ավելի կարևոր

Կարևորում եմ դասվարի  հետազոտական աշխատանքը, այն տալիս է  ազատ գործունեության հնարավորություն, ուսումնասիրելու, մշակելու, դիտարկելու, սովորողներին՝ ուսուցումը ավելի մատչելի, հետաքրքիր և նպատակային կազմակերպելու համար:  Հետազոտության ընթացքում  ուսուցիչը ինքնակրթվում է, ձեռք է բերում նորացված, թարմ, գիտելիքներ, ինչի արդյունքում դուրս է մղվում հինը: Կարևորում եմ նաև այն փաստը, որ երեխային պարտադրվող գաղափարներով ու սահմանումներով չես դաստիարարակի: Դաստիարակության լավագույն միջոցը սովորողին ազատության, ինքնաճանաչողության մղելն է: Օգնել սովորողին ինքնուրույնություն ձեռք բերել, ինչը կտա նրան ազատություն: Գլխավոր սկզբունքն այն է, որ դասավանդողը իր մասնագիտական մեթոդներով  նպաստի սովորողի տաղանդների հայտնաբերմանը, ուղղորդմանը և զարգացմանը…

Ինչպես եմ ես սովորում

fresh_hyacinth_on_table-wallpaper-800x600Ավելի շատ լսում եմ: Կարդալու դեպքում անպայման կոնսպեկտավորում, ինչի արդյունքում տպավորվում և ավելի լավ եմ հիշում: Մտապահում եմ ավելի շատ տեսողական հիշողությամբ, դրա հետ կապված որևէ իրադարձությամբ,  սովորեցնելով, նաև կարևորում եմ փորձը:

Ամենադժվար մասնագիտությունը

1295896282_beautiful_wallpapers_11_61

Մանկավարժի գործունեության դժվարությունը կայանում է նրանում, որ պատասխանատվություն է կրում և մասնակից է դառնում անհատների ձևավորման գործում  և իր  անձնական օրինակով կարող է միաժամանակ և դրական և բացասական ազդեցություն թողնել սովորողի վրա: Իմ կարծիքով կարևոր է, որ դասավանդողը  իր էությամբ լինի անկեղծ, բնական  և  մնա անհատականություն, չկորցնի վստահությունն ու հարգանքը սովորողների մոտ, և միայն  այդ ժամանակ նրա խոսքը կլինի ազդեցիկ և ընդունելի, ստացված կլինի սովորող-դասավանդող կապը, իսկ այդպիսի միջավայրում պրպտող, հետազոտող, նախաձեռնող, ճկուն, հետաքրքրասեր, ինքնազարգացող դասավանդողը, իսկ նա պետք է լինի հենց այդպիսին, արդյունքում կունենա հաջողված և արդյունավետ աշխատանք, այսպիսով նախքան գիտելիքների փոխանցման ընթացքին անցնելը, սկզբից պետք է ձևավորել մարդկային ճիշտ հարաբերություններ:

Նախագիծ-միասին թխենք լավաշ

artsfon.com-96071

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը։

Նախօրոք ասեմ, որ տիրապետում եմ լավաշ թխելու հմտություններին:

Նախագիծ

«Միասին թխենք լավաշ»

Ժամկետը՝  նոյեմբերի 26-29-ը

Մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Լավաշը՝ որպես մշկութային արժեք ներկայացնել և փոխանցել սերունդներին
  • Ուսումնասիրել լավաշի հետ կապված ավանդույթները
  • Երգերը
  • Արարողությունները
  •  առաջարկել երկարաժամկետ պահպանվող հացի լավագույն տեսակ,
  • ներկայացնել լավաշի պատրաստման ողջ ընթացքը՝ մասնակից դարձնելով սովորողներին մշակութային տվյալ արժեքի ստեղծման գործում
  • լավաշը որոշ հայկական կերակուրների պարտադիր բաղադրիչ
  • լավաշը՝ դանակ-պատառաքաղի փոխարեն
  • հնարավորության դեպքում մասնակից դարձնել նաև օտարերկրացիների
  • կազմակերպել ճամփորթություն

Ընթացքը՝

  • Սովորողներին հանձնարարել տեղեկություններ հավաքել լավաշի վերաբերյալ, քննարկել, ուսումնասիրել լավաշի հետ կապված ավանդույթները, զրույցները, համագործակցել երգի, պարի դասավանդողների հետ: Թեմայի ուսումնասիրությունից հետո կազմակերպել լավաշ թխելու արարողությունը
  • երգ-երաժշտության ներքո, լուսաբանելով յուրաքանչյուր գործողություն, բաժանվելով խմբերի, սկսել նախապատրաստական աշխատանքները
  • նախապատրաստել թոնիրը՝ մեջը խարույկաձև շարելով  թոնրի բարձրությամբ չոր, միջին հաստության, կրակը երկար պահող փայտեր
  • խմորի պատրաստում, հասունացում
  • գնդերի բաժանում
  • համապատասխան գործիքների նախապատրաստում
  • գրտնակել և թխել

Նախօրոք համագործակցելով օտար լեզվի դասավանդողների հետ, սովորողների միջոցով լուսաբանել  գործողությունների ողջ ընթացքը օտարերկրացի հյուրերին

Վերջում միասին վայելել, նաև հյուրասիրել մեր իսկ ձեռքերով պատրաստած հայկական ավանդական լավաշը

Կազմակերպել նաև ճամփորթություն՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, համագործակցելով՝ պատմության, աշխարհագրության դասավանդողների հետ: Այնտեղ սովորողները կարող են ոչ միայն ներկա լինել, այլև մասնակիցը դառնալ գյուղական կենցաղում վաղուց  արդեն տեղ գտած լավաշի պատրաստման արարողությանը:

Խնդիրները 

  • գնահատել, պահպանել և փոխանցել սերունդներին  հայկական մշակութային արժեքները

Արդյունքը՝

  • համատեղ, հետաքրքիր աշխատանք
  • գիտելիքի և փորձի ձեռքբերում տվյալ բնագավառում
  • նոր տերմինների իմացություն
  • օտար լեզվի բառապաշարի ընդլայնում
  • աշխատանքի արդյունքի վայելում
  • ճամփորթություն
  • ուրախ անմոռանալի օրեր, ֆոտոպատումներ, տեսանյութեր, հրապարակում՝ բլոգներում