«Տեառնընդառաջի խարույկահանդես»-ի նախագիծ

16602746_1416014281751588_964681149696665657_n

Կազմակերպիչներ՝ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ ՝ Գայանե Վարդանյան , Լուսինե Սարգսյան և աշխատողներ    

Համակարգող՝ Մարի Գաբանյան
Վարպետության դասը վարում է «Կէան» Հայ ժողովրդական մշակույթային ուսումնա-գործնական կենտրոնի մասնագետ՝ Վանուհի Սիմոնյանը

  1.  Ծեսի տեսական մասի պատասխանատու՝ Վանուհի Սիմոնյան 11:50,
    Ավագ դպրոցի  ընթերցասրահ2. Ծիսական երգի, պարի խորհրդատու և համակարգող՝  Սվետա Ճաղարյան և Նելլի Փիլոյան3. Ծիսական պարի  խորհրդատու՝ Ալեքսանդր Սարգսյան

    4.  Ծիսական ուտեստների պատասխանատու՝  Լիլի Եղիազարյան և ընկերներ

    5. Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան

  2. Ծիսական մասի նկարահանում՝ TV MSKHՆախատեսվում է խարույկահանդեսը սկսել, ժամը 12.35-ին: Խարույկը, վառվելու է Մայր դպրոցի  մարզադաշտի տարածքում: Ըստ ծիսական կարգի, յուրաքանչյուր մասնակից դպրոց իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի նստելը, երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջ:  Այդ ընթացքում՝ մի քանի սովորողներ ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով  հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ): Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների ուղեկցությամբ:

Առաջարկված երգեր.
* «Տերընդեզ»
* «Ծառ ծաղկեցավ»
* «Թագվորի մեր դուրս արի»
* «Վեր, հա վեր- վեր» և այլն

Պարեր.

* Գյովընդ
* Թամզարա
* Ծաղկաձորի
* Նինարե
* Բոբիկ ջուր մի էրա և այլն

Հետո սկսում ենք կրակի վրայով թռնելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգեր, պարեղանակներ: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո, մոխիրը, ծիսական օրհնանքներով, շաղ ենք տալիս մայր դպրոցի մոտակա այգում:

Միջոցառում կլոր սեղանի շուրջ

image-0-02-05-989017706f122ba50e0501e05a6f3c38394b73d8a6ea79904ac37f8862b67626-v

Փետրվարի երեքին   «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպվել էր կլոր սեղան:Ներկա էր տիար Բլեյանը,մանկավարժական համալսարանի դասախոսներ, ուսանողներ, գրող-ընթերցասեր Աշոտ Գաբրիելյանը, գրադարանային գործ քոլեջի ուսանողները  և իհարկե գրադարանի «բնակիչները»: Տիարը իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին, խրախուսող, ոգևորող խոսքերով գնահատեց աշխատակազմի կողմից կատարված մեծ աշխատանքը:
image-0-02-05-c580d8651764ea16b15ab312ba8c2b019f512f5193d837f4c63be1c2e2a3fd32-v Читать далее Միջոցառում կլոր սեղանի շուրջ

Գործողությունների օրինակներ գրագիտության ընթերցանության գործունեությունը խթանելու համար,հիմնված հետազոտությունների վրա

Գործողությունների օրինակներ գրագիտության ընթերցանության գործունեությունը խթանելու համար,հիմնված հետազոտությունների վրա:

Հետազոտությունների հիման վրա, այս հոդվածները ցույց են տալիս գրադարաններում գրագիտության և ընթերցանության խթանումը:Այդ փաստաթղթերի   մեծ մասը  անգլիախոս երկներից են,նրանք պատմում են գրադարանների լայն շրջանի մասին:Չնայած նրանք խմբավորված են ըստ գրադարանների տեսակի,որոշ միջոցառումներ կարող են կրկնվել նույնիսկ ընդհանուր ուսումնասիրությունների կատեգորիայում ընթերցանության խթանման համար: Читать далее Գործողությունների օրինակներ գրագիտության ընթերցանության գործունեությունը խթանելու համար,հիմնված հետազոտությունների վրա